Message from the Very Rev. Fr. Anania Tsaturyan
Բնակարանիս պատուհանից բավական ժամանակ է նայում եմ գարնան վերածնվող գեղեցկությամբ զարդարվող, հայկականությամբ պարուրված խաղաղ ու լուսավոր, ջերմ զգացումներով, մարդուն ստեղծագործել մղելու ուժականությամբ լեցուն այս տարածքին:

Շուրջբոլորը լռություն է. հոգեպարար այդ լռության մեջ հոգուդ նրբին զգացումներին ձայնակից են լինում կանաչով պատված ու սլացիկ ծառերով շրջապատված բնակավայրի՝ արարչագործ բնության միակ բնակիչները՝ թռչունները: Եւ քաղցր ու հոգեհարազատ ապրուներիով լի անդրանառնում եմ, որ պետք է գրել այս հրաշք հաստատության մասին, քանի դեռ արեւը լուսավորում է՝ տեսնելու համար կառույցի ողջ գեղեցկությունը: Գարունը որքա՜ն գեղեցիկ է այստեղ:
Այստեղ հաստատությունում այս, ուր ապրում եմ եւ ես, ուսանում եւ իրենց գիտակցված ներկայումթյամբ հաստատության կանթեղի անմար մնալուն ձիթայուղ են ավելացնում մի խումբ հայորդիներ, որ իրենց համեստ ու վստահաբար արդյունավոր ծառայությամբ լուսավորելու են Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու արտասահմանի հայոց թեմերի վաղվա օրը:
Հաստատությունն այս ունի ակադեմիական կրթությունն ամբողջացնելու պահանջված չափանիշները: Հոգենորոգ անդորրի ու խաղաղության մեջ ուսանողներն ըստամենայնի ջանում են կանոնավոր կրթությանը զուգահեռ ընդլայնելու իրենց աշխարհայացքը մշակութային ու օգտաշահ այլ հայտագրերով: Ճիշտ այս հաստատությունում ամեն տարի երիտասարդների համար կազմակերպվում են ամառային ծրարգրեր, որոնց ուսանողությունն անշուշտ բերում է իր նպաստավոր մասնակցությունը: Այստեղ են երիտասարդ շատ հայորդիներ հաղորդակցվում իրենց հայրենի արմատներին, ուսանում հայագիտություն. հայոց լեզու, գրականություն, պատմություն, երաժշտություն, արվեստ եւ այլն: Եւ այս բոլորն անշուշտ թեմի կազմակերպված ու թիմային համագործակցությին:
Կրթական այս հաստատությունն ունի բարձր գնահատականի արժանի պատմություն, որն իր շնորհաշատ գործունեությունն սեսել է 1961 թ. եւ որն այսօր էլ շարունակում է իր օրհնաբեր առաքելությունը: Չխնայելով ոչինչ՝ հաստատության հոգատար տեսչն ու նրան գործակից անհոգնաբեկ անձինք անմում են հնարավոր ամեն բան առողջ ու բաբախուն պահելու թեմիս միակ սիրտը՝ Ընծայարանը: «Ով քիչ է սիրում, նա քիչ է տալիս, ով շատ է սիրում, նա շատ է տասլիս, իսկ ով անսահման է սիրում, ի՞նչ կարող է տալ: Նա իր անձն է տալիս» (տե՛ս՝ Սբ. Պորֆիրիոս «Սիրուց Բռնկված» կյանքն ու խոսքը գրքից, Երեւան 2015 թ., էջ 115), Այս սուրբ հոր խոսքերով լավագույն կերպով հնարավոր է թերեւս պատկերավորել տեսչության ծառայությունը, որ անսահման սիրով տոգորված՝ հոգատարում է բոլոր կարիքները հաստատության:
Հաճելի է Ընծայարանում տեսնել իրենց կոչումին հավատարիմ մշակների, որոնք իրենց գործուն մասնակցությամբ ու անզուգական դասախոսություններով պատրաստում են ապագայի մեր եկեղեցականներին, առաքյալներին, որոնց համար աղոթում եմ Աստուծո ու խնդրում՝ «Լուսավորիր դու վերստին, ով Գերահզոր, աստվածային հրաշալի գիտության ծագումն անստվեր, որպեսզի արժանի լինեն ուսանելու եւ ուսուցանելու, որպես բարի օրինակ աստվածասեր լսողներին» (տե՛ս՝ Սբ. Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության», Երեւան 2003 թ., էջ 206):
Սիրելի ընթերցող չնկատեցի էլ թե ինչպես օրը մոտեցավ իր ավարտին, արեւը մոտ է մայր մտնելուն, ես էլ պատրաստվում եմ փակելու Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորքի՝ Արմանք քաղաքում գտնվող Սբ. Ներսես Ընծայարանի բնակարանիս պատուհանը:
Արեւն այստեղ միշտ ջերմ է, հայու շունչ կա այստեղ, աղոթքն այստեղ հայերեն է, խաղաղությունն ու ազատությունն է այստեղ հայկականությունն ոգիով պարուրված թեւածում: Եթե ունեք ցանկություն համաձայնելու ասածներս հետ, համե՛ց, Ընծայարնի դռները միշտ բաց են ձեր առջեւ:
Տ. Անանիա աբեղայ Ծատուրեան
Միաբան՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի
Post a Comment
You must be logged in to post a comment.